Home / Армения / Կոնգրեսի ակտիվիստը բերման է ենթարկվել Իջևանում

Կոնգրեսի ակտիվիստը բերման է ենթարկվել Իջևանում

Ի պաշտպանություն քաղբանտարկյալների Իջևանում անցկացվող ակցիայի ընթացքում քիչ առաջ միջադեպ է գրանցվել: Ոստիկանները բերման են ենթարկել Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Հրանտ Թամրազյանին, ով Իջևան էր մեկնել Երևանից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Epress.am-ի թղթակիցն Իջևանից, ոստիկանները շրջափակել էին քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ նախատեսվում էր անցկացնել ակցիան, և մարդկանց չէին թողնում այդ տարածք մտնել:

Հիշեցնենք, որ այսօր նմանատիպ ակցիաներ են կազմակերպվել Հայաստանի 4 քաղաքներում` Երևանում, Մարալիկում, Հրազդանում և Իջևանում:

Tekali Taxi