Home / Հայաստան / Իջևանում բերման ենթարկված ակտիվիստին ազատ արձակեցին

Իջևանում բերման ենթարկված ակտիվիստին ազատ արձակեցին

Րոպեներ առաջ Իջևանում ազատ են արձակել ակցիայի ժամանակ բերման ենթարկված ակտիվիստ Հրանտ Թամրազյանին, հայտնում է Epress.am-ի թղթակիցն Իջևանից:

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն քաղբանտարկյալների Իջևանում անցկացվող ակցիայի ընթացքում ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով Թամրազյանին բերման էին ենթարկել:

Ինչպես
ավելի վաղ հայտնել էր Epress.am-ի թղթակիցն Իջևանից, ոստիկանները
շրջափակել էին քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ նախատեսվում էր
անցկացնել ակցիան, և մարդկանց չէին թողնում այդ տարածք մտնել:

Հիշեցնենք, որ այսօր նմանատիպ ակցիաներ են կազմակերպվել Հայաստանի 4 քաղաքներում` Երևանում, Մարալիկում, Հրազդանում և Իջևանում:

Tekali Taxi