Home / Հայաստան / Քաղբանտարկյալին առայժմ չեն ազատել. հարցը տեղափոխել են հաջորդ շաբաթ

Քաղբանտարկյալին առայժմ չեն ազատել. հարցը տեղափոխել են հաջորդ շաբաթ

Քաղբանտարկյալ Ֆելիքս Գևորգյանին այսօր, հավանաբար, ազատ չեն արձակի,
Epress.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի» համակարգող Վարդան Հարությունյանը:

«Քիչ առաջ խոսել եմ Ֆելիքսի հոր հետ, նա որևէ նորություն չուներ: Հավանաբար, հարցը տեղափոխվել է մյուս շաբաթ, քանի որ, ըստ էության, այսօր արդեն ավարտվել է աշխատանքային օրը, և հաջորդ երկու օրերն էլ ոչ աշխատանքային են»,- ասել է Վարդան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարդան Հարությունյանը մեզ հայտնել էր, Ֆելիքս Գևորգյանի հարցն այսօր քննարկվել է դատարանում:

Tekali Taxi