Home / Армения / Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ կպայքարեն անօրինական միգրացիայի դեմ

Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ կպայքարեն անօրինական միգրացիայի դեմ

Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ կպայքարեն անօրինական միգրացիայի դեմ
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկու հրավերով:

Այցի ընթացքում կքննարկվեն անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության միջև հետագա համագործակցության հարցերը և կստորագրվի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության միջև անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին» Համաձայնագիր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից:

Tekali Taxi