Իտալացի ուսանողները զեղչեր կստանան բարձր առաջադիմության համար
Ձմեռային քննաշրջանի ընթացքում ստացած բարձր գնահատականների դեպքում իտալացի ուսանողները զեզչեր կստանան հագուստի online-խանութում, տեղեկացնում է Sfilate-ն: Այս գաղափարը պատկանում է համացանցային խանութի աշխատակից Ալբերտո Կավալինիին:
Կավալինիի խոսքով` զեղչի չափը պայմանավորված կլինի ողջ քննաշրջանի ընթացքում հավաքած բալերի ընդհանուր քանակից` որքան բարձր է գնահատականը, այնքան էժան է հագուստը: Նա նշել է, որ ակցիան ուղղված է տնտեսական անկման շրջանում ուսանողներին աջակացություն ցուցաբերելուն, ինչպես նաև քննություններին ավելի լավ պատրաստվելու խթանմանը: