Home / Армения / Հայաստանում դեկտեմբերի առաջին կեսին տեղումներ չեն սպասվում

Հայաստանում դեկտեմբերի առաջին կեսին տեղումներ չեն սպասվում

Առաջիկա շաբաթվա ընթացքում եղանակի էական փոփոխություններ չեն սպասվում: Այս մասին այսօր հայտարարել է Հայպետհիդրոմետ օդերևութաբանական ծառայության ղեկավար Զարուհի Պետրոսյանը:

Նրա խոսքով` հովտային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կշարունակի մնալ բարձր` մինչև 22 աստիճան, Արարատյան դաշտում` մինչև 16-18:

«Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում ջերմաստիճանը նվազել է 8-10 աստիճան, բայց դեկտեմբերի 5-ից ցուրտ օդային ցիկլոնը կնահանջի, և այս տարածքներում սպասվում է 22-23 աստիճան: Ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, այս ժամանակահատվածի համար` բավական բարձր ֆոն: Միջին օրական ջերմաստիճանն այս օրերին բարձր է 7-8 աստիճանով: Ամիսը համարվում է նորմայից արդեն չափազանց մեծ շեղումով»,- հայտարարել է Զարուհի Պետրոսյանը:

Ձմեռը, ըստ նրա, սպասվում է նորմայի սահմաններում. օդի միջին ամսական ջերմաստիճանը դեկտեմբերին կլինի նորմային մոտ, դրական շեղումներով, տեղումների քանակը` նորմային մոտ:

«Մինչև դեկտեմբերի 13-ը մենք արձանագրելու ենք առանց տեղումների եղանակ, որից հետո չի բացառվում, որ այս ամսվա հիմնական տեղումների քանակը բաժին ընկնի դեկտեմբերի երկրորդ կեսին: Հունվար-փետրվարին դարձյալ օդի ամսական ջերմաստիճանը կլինի նորմային մոտ: Այս ձմռանը տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի»,- նշել է Պետրոսյանը:

Tekali Taxi