Home / Հայաստան / Հայաստանի պատանեկան հավաքականը` շախմատային Օլիմպիադայի հաղթող

Հայաստանի պատանեկան հավաքականը` շախմատային Օլիմպիադայի հաղթող

Հայաստանի մինչև 16 տարեկան շախմատիստների հավաքականը փայլուն հաղթանակ տոնեց թուրքական Բուրդուր քաղաքում անցկացվող Շախմատի պատանեկան օլիմպիադայում: Մեր թիմը 9 հանդիպումներում 9 հաղթանակ է տարել և մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի` Օլիմպիադայի ավարտից մեկ տուր առաջ նվաճելոլ չեմպիոնի կոչումը: Երեկ մեր թիմն ամրագրեց հաջողությունը` Սիրիայի հավաքականին 3:1 հաշվով հաղթելով և վաստակելով 28,5 միավոր, հայտնում է armchess.am-ը:

Մարզիչ Արսեն Եղիազարյանի գլխավորած թիմի կազմում հանդես էին գալիս Կարեն Հ. Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը:

Նշենք, որ Շախմատային պատանեկան Օլիմպիադայում սա Հայաստանի հավաքականի երկրորդ հաջողությունն է: Առաջին անգամ մեր թիմը հաղթել էր 1998 թվականին, երբ Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին գալիս Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Վարուժան Հակոբյանը:

Tekali Taxi