Home / Армения / Այս տարի Աջարիայում հանգստացել է շուրջ 96 հազար հայաստանցի զբոսաշրջիկ

Այս տարի Աջարիայում հանգստացել է շուրջ 96 հազար հայաստանցի զբոսաշրջիկ

2010թ. Աջարիա է այցելել ավելի քան 96 հազար զբոսաշրջիկ` Հայաստանից և ավելի քան 40 հազար` Ադրբեջանից:

Աջարիա այցելած զբոսաշրջիկների թիվը 2010թ. ավելացել է 78,2%-ով, հայտնում են վրացական ԶԼՄ-ները: Ընդհանուր առմամբ 2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին տարածաշրջան է այցելել 912 451 մարդ:

Տուրիզմի դեպարտամենտի տվյալներով` նրանցից 296 632-ը օտարերկրացի են, մնացածը` տեղացիներ:

2009թ. նույն ժամանակահատվածում տարածաշրջան էր այցելել 512 հազ. 42 մարդ, որոնցից 154 205-ը արտասահմանցի են:

Արտասահմանցի զբոսաշրջիկների գերակշիռ մասը Թուրքիայից են:

Tekali Taxi