Home / Հայաստան / Իրանում ծեծված հայ աղջկան պաշտպանում են Facebook-ում

Իրանում ծեծված հայ աղջկան պաշտպանում են Facebook-ում

Այսօր ի պաշտպանություն Իրանում ձերբակալված հայուհու Facebook հասարակական ցանցում խումբ է ձևավորվել, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել ապօրինի և բռնի կերպով ձերբակալված մեր հայրենակցուհուն և ներողություն խնդրել ողջ հայ ժողովրդից:

Խումբը ստեղծվել է մի քանի ժամ առաջ, սակայն այդ ընթացքում նախաձեռնությանը միացել է 500-ից ավելի օգտատեր:

Հիշեցնենք, որ Իրանի Սպահան քաղաքում դեկտեմբերի 5-ին ազգությամբ հայ 14-ամյա աղջիկ է ծեծի ենթարկվել փողոցում իրանական «Բասիջ» (Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) հատուկ ծառայության աշխատակիցների կողմից:

«Բասիջ»-ի ներկայացուցիչները փողոցում մոտեցել էին աղջկան և հայտարարել, որ նա «ոչ պատշաճ է հագնված», և փորձել են ձերբակալել նրան:

Աղջիկը դիմադրություն է ցույց տվել, աղմկել է, ինչի արդյունքում այլ երիտասարդներ են միացել, և փորձել են թույլ չտալ զինվորականներին տանել նրան: Սակայն գործակալները դաժանաբար ծեծի են ենթարկել հավաքվածներին և ձերբակալել աղջկան:

Tekali Taxi