Home / Армения / Դամասկոսում 1988թ. երկրաշարժի զոհերին նվիրված պատարագ մատուցեցին

Դամասկոսում 1988թ. երկրաշարժի զոհերին նվիրված պատարագ մատուցեցին

Դեկտեմբերի 5-ին Դամասկոսի Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում
տեղի է ունեցել 1988թ. երկրաշարժի զոհերի ոգեկոչմանը նվիրված պատարագ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժինը, պատարագին մասնակցել են Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, դեսպանության անձնակազմը, դամասկահայ համայնքի հոգևոր, աշխարհիկ, կուսակցական և միութենական ղեկավարությունը:

Պատարագի ավարտից հետո կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ելույթ են ունեցել Արշակ Փոլադյանը և Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Արմաշ Եպս. Նալբանդյանը:

Tekali Taxi