Home / Հայաստան / «Հայկական ժամանակ». ԱԺ-ն օրինախախտ

«Հայկական ժամանակ». ԱԺ-ն օրինախախտ

Երեկ սկսված ՀՀ ԱԺ քառօրյայի ընթացքում խորհրդարանն ի վերջո պետք է նշանակի իրեն վերապահված ՀՀ ՍԴ անդամին: Oրաթերթի տեղեկություններով, այդ պաշտոնի հիմանական հավակնորդը ԱԺ իրավաբանական վարչության պետ Աշոտ Խաչատրյանն է:

ՀՀ ԱԺ-ին վերապահված ՍԴ անդամի հինգ տեղերից մեկը թափուր է այս տարվա հոկտեմբերի 5-ից` երջանկահիշատակ Ռաֆայել Պապայանի հանկարծամահ լինելուց հետո: ՀՀ «ՍԴ մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ՍԴ անդամի նշանակումը պետք է կատարվի պաշտոնի թափուր մնալուց հետո երկամսյա ժամկետում: Այսինքն, ՀՀ ԱԺ-ն մինչև դեկտեմբերի 5-ը ՍԴ անդամ չնշանակելով, արդեն իսկ թույլ է տվել օրենքի խախտում: Իհարկե, մեր պատգամավորները միշտ էլ կարող են արդարանալ` ասելով, որ իրենք օրենքներ ընդունողներ են, ոչ թե դրանց պահանջներին հետևող և կատարող:

Tekali Taxi