Home / Армения / «Հրապարակ». Հայ օլիգարխների «գողական սխոդկան»

«Հրապարակ». Հայ օլիգարխների «գողական սխոդկան»

Շաբաթ օրը Երևան քաղաքի թաղային հեղինակությունների աննախադեպ հավաք է եղել, տեղեկացնում է օրաթերթը:

Նախաձեռնողը եղել է Թոխմախի Մհերը (Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյան – Epress.am), այն տեղի է ունեցել նրա եղբորը պատկանող «Արգիշտի» ռեստորանում` Էրեբունիում: Այստեղ են հավաքվել մայրաքաղաքի մոտ 300 հեղինակություններ` բոլոր համայնքներից: Ներկա են եղել ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, Էդուարդ Մադաթյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և շատ ուրիշներ: Տևել է մոտ 6 ժամ: Ուշացումով եկել և մոտ մեկ ժամ մնացել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Գագիկ Ծառուկյանը հավաքին չի հրավիրվել: Սեղանակիցներն առաջին կենացը խմել են Հանրապետության նախագահի համար: Բաժակաճառ է ասել նաև քաղաքապետը, ով, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել հեղինակություններին` իր ընտրությանը նպաստելու համար: Հավաքի պաշտոնական բացատրությունն այն է, որ հեղինակություններն որոշել են խոշոր խնդիրներ ծագելու պարագայում հարցերը լուծել խաղաղ` քննարկումների ու փոխադարձ զիջումների ճանապարհով: Սակայն իրականում սա մի տեսակ «գողերի սխոդկայի» նման մի բան է եղել, որը նմանվել է իրար իրավունքները ճանաչելու և իրար հարգելու արարողության: Սակայն ներկաներից ոմանց մոտ կարծիք է ձևավորվել, թե հավաքի բուն իմաստն այն է, որ Մհեր Սեդրակյանը ցանկանում է իշխանություններին ցույց տալ, որ միայն ինքը կարող է մի կանչով իր հարկի տակ հավաքել և հրահանգներ տալ այս անձանց:

Tekali Taxi