Home / Հայաստան / Ռուսաստանում ցանկանում են վերականգնել նախկին ԽՍՀՄ-ը. հարցում

Ռուսաստանում ցանկանում են վերականգնել նախկին ԽՍՀՄ-ը. հարցում

Ռուսաստանի բնակչության կեսն այն կարծիքին է, որ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումը կարելի էր կանխել: «Լևադա» կենտրոնի կողմից ՌԴ մոտ 127 բնակավայրերում իրականացված հարցումները ցույց են տվել, որ բնակչության 53%-ը մտածում է, որ կարելի էր խուսափել ԽՍՀՄ անկումից: Նրանց մեծ մասը թոշակառուներ են կամ անապահով բնակիչներ:

Հարցման մասնակիցների մոտ 26%-ը ցանկություն է հայտնել, որ նախկին ԽՍՀՄ պետություններն ավելի սերտ միություն կազմեն: Բնակչության 19%-ը կողմ է Եվրամիության օրինակով կառույցի ստեղծմանը, որի կազմի մեջ կարող են մտնել ԽՍՀՄ բոլոր պետությունները: 17%-ն էլ ընդունում է ԱՊՀ ձևաչափը, իսկ 15% կողմ է վերականգնելու ԽՍՀՄ կառույցը: Պետությունների անկախ գոյության փաստին կողմ է բնակչության 13%-ը:

Հարցման մասնակիցների 30%-ը նշել են, որ Խորհրդային Միության վերակազմավորումը անխուսափելի էր: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ափսոսում եք ԽՍՀՄ-ի փլուզման համար, մասնակիցների 55%-ը դրական պատասխան է տվել, ընդ որում` նրանց մեծ մասը թոշակառուներ են:

ԱՊՀ անդամ երկրների վարկանիշային աղյուսակում, բացի Ռուսաստանից, հարցման մասնակիցներն առանձնացրել են նաև Բելառուսը` 61%, Ուկրաինան`57%, Ղազախստանը`44%, Ղրղզստանն ու Հայաստանը` 30%: Ամենաքիչը հիշատակել են Էստոնիան և Մերձդնեստրը:

Tekali Taxi