Home / Armenia / Ադրբեջանը չի ընդունել տարածքների փոխանակման վերաբերալ Թբիլիսիի առաջարկը

Ադրբեջանը չի ընդունել տարածքների փոխանակման վերաբերալ Թբիլիսիի առաջարկը

Ադրբեջանը չի ընդունել Թբիլիսիի առաջարկը տրամադրել իրենց Դավիթ Գարեջի համալիրը և դրա փոխարեն վերցնել սահմանամերձ այլ տարածք:

«Կախետի» տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ` վրացական կողմը առաջարկում էր սահմանը Ուդաբնո լեռից ավելի հարավ տեղափոխել:

«Օնլայն Վրաստան»-ը տեղեկացնում է, որ հնամյա վրացական մշակութային և կրոնական հուշարձանը համարվում է վրաց-ադրբեջանական սահմանի կարգավորման հետ կապված աշխատանքների ձգձգման առանցքային հարցը:

Դավիթ Գարեջի յուրօրինակ համալիրը ձգվում է Գարեջի լեռան հարակից կիսաանապատային տարածքով գրեթե 25 կմ երկարությամբ: Վանքի համալիրը հիմնադրվել է 6-րդ դարում` սուրբ Դավիթ Գարեջի կողմից:   

Ներկայումս համալիրի մի հատվածը գտնվում է Ադրբեջանի տարածքում:

Tekali Taxi