Home / Հայաստան / Բեգլարյանը կարող է հրաժարական տալ մինչև շաբաթվա վե՞րջ

Բեգլարյանը կարող է հրաժարական տալ մինչև շաբաթվա վե՞րջ

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին մինչև երկուշաբթի ժամանակ են տվել. նա կամ պետք է ներողություն խնդրի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանից, կամ պետք է հրաժարական ներկայացնի: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Հիշեցնենք, որ համաձայն մամուլում տարածված տեղեկությունների` Գագիկ Բեգլարյանը Կանդայանին ծեծի է ենթարկել, քանի որ վերջինս Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ խնդրել է Երևանի քաղաքապետի կնոջը փոխել զբաղեցրած տեղը: 

Օրաթերթը նշում է, որ նախագահականից Բեգլարյանից պահանջել են ներողություն խնդրել ոչ միայն Կանդայանից, այլ նաև արարողակարգի աշխատակազմի ողջ անձնակազմից:

Tekali Taxi