Home / Армения / Ինչ կտա Անկարային իսրայելական լոբբին և հայկական կուլբիտը

Ինչ կտա Անկարային իսրայելական լոբբին և հայկական կուլբիտը

Հայաստանի հետ պատմական խաղաղության հաստատման համաձայնությունները չիրականացնելու արդյունքում Անկարան ոչ բարենպաստ տպավորություն է թողել ԱՄՆ-ի վրա: Այս մասին Иносми-ում իր հրապարակման մեջ գրում է Կարնեգիի մոսկովյան կենտրոնի գիտական խորհրդի նախագահ Դմիտրի Տրենինը:

Վաշինգտոնը, Մոսկվայի և ԵՄ-ի անդամ պետությունների հետ համատեղ, պաշտպանել է Ցյուրիխում համաձայնեցված հայ-թուրքական Արձանագրությունները: Սակայն, այնուհետև, վարչապետ Էրդողանը հետ է կանգնել իր որոշումից` նախագահ Ալիևի և թուրքական խորհրդարանում ադրբեջանական լոբբիի ճնշման արդյունքում առաջ քաշելով Լեռնային Ղարաբաղի հարցը:

Եթե Իսրայելի հետ հարաբերությունների սրումն առիթ տվեց իսրայելական լոբբիին ԱՄՆ Կոնգրեսում և ամերիկյան հասարակության մեջ հակաթուրքական տրամադրություններ բարձրացնել, ապա հայկական կուլբիտն ավելացրեց դրան հայկական լոբբիի ակտիվությունը: Այսպիսի կոմբինացիան, փորձագետի կարծիքով, Անկարային ոչ մի լավ բան չի խոստանում:

«Նույնիսկ ԱՄՆ-ի վարչակազմը, որն ավանդաբար լավ էր վերաբերվում սառը պատերազմի ընթացքում իր դաշնակիցներին, հասկացնում է, որ, եթե Թուրքիայի համար սեփական շահերն ավելի կարևոր են, քան Ամերիկայի հետ ընկերական հարաբերությունները, ապա Վաշինգտոնը ստիպված կլինի վերանայել հարաբերություններն առանցքային կարևորություն ունեցող դաշնակից երկրներից մեկի հետ»,- նշվում է հոդվածում:

Tekali Taxi