Home / Հայաստան / Պլյուշչենկոն ցանկանում է դառնալ Պետդումայի պատգամավոր

Պլյուշչենկոն ցանկանում է դառնալ Պետդումայի պատգամավոր

Հայտնի գեղասահորդ և պետերբուրգյան խորհրդարանի պատգամավոր Եվգենի Պլյուշչենկոն, հնարավոր է, իր թեկնածությունն առաջադրի Ռուսաստանի Պետդումայի հաջորդ ընտրություններում:

«Ես հավակնություններ ունեմ` կապված Պետդումայի հետ: Բայց առաջիկայում Սոչիի Օլիմպիական խաղերն են: Ես աշխատում եմ նոր ծրագրի վրա, և շուտով կանցնեմ ելույթների»,- պատմել է Պլյուշչենկոն:

Մինչ այդ, պետերբուրգյան օրենսդիր խորհրդի խոսնակ Վադիմ Տյուլպանովը թերահավատորեն է մոտեցել Պլյուշչենկոյի ծրագրերին:

«Խորհրդի հավաքներին Պլյուշչենկոն այնքան էլ ակտիվ մասնակցություն չի ցուցաբերում, գրեթե չի ներկայանում նիստերին և չի աշխատում»,- խոսնակի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:

Tekali Taxi