Home / Հայաստան / Վրաստանում փակվել է ծայրահեղական ուղղափառի թերթը

Վրաստանում փակվել է ծայրահեղական ուղղափառի թերթը

Georgian Times օրաթերթի գլխավոր խմբագիր, վրացական ծայրահեղական ուղղափառների առաջնորդ Մալխաս Գուլաշվիլիի կինը հայտարարել է, որ իր ընտանիքի շուրջ ծավալված իրադարձություններն անդրադարձել են օրաթերթի աշխատանքի վրա, քանի որ թերթի հրատարակումը դադարեցվում է, տեղեկացնում է Новости-Грузия-ն:

Գուլաշվիլիի կնոջ խոսքով` օրաթերթի աշխատանքի դադարեցման հիմնական պատճառը գաղափարական խնդիրներն են: Մասնավորապես, թերթի աշխատակիցների համար անընդունելի է գրաքննադատությունը: Որոշ աղբյուրների տեղեկություններով` Գուլաշվիլին որդու հետ լքել է Վրաստանը 2010թ. Кавкасиа հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Նա հետախուզման մեջ է գտնվում «սահմանի ապօրինի հատման համար»: 

Հիշեցնենք, որ Кавкасиа հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 7-ին բանավեճ էր ընթանում երիտասարդ գրող Էրեկլե Դեսաձեի «Գաղտնի հանդիպում» գրքի շուրջ, որը, վրացական արմատականների կարծիքով, քրիստոնեության դեմ է ուղղված: Գրքի քննարկման ժամանակ, հեղինակը ցուցադրաբար լքել է դահլիճը, բայց ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` վերջինս, տաղավարից դուրս գալուց հետո, իր ընկերոջ հետ ծեծի է ենթարկվել  ուղղափառ ծայրահեղականների «Ուղղափառ ծնողների Միության» անդամների կողմից: Այնուհետև նրանք ներխուժել են հեռուստաընկերություն, որի արդյունքում ծեծկռտուք է սկսվել: Տուժել են մի քանի հոգի, այդ թվում` հեռուստաընկերության աշխատակիցները: Կարգուկանոն հաստատել հաջողվել է միայն ոստիկանության օգնությամբ:

Tekali Taxi