Home / Հայաստան / «Համահայկական բանկը» նոր գործադիր տնօրեն ունի

«Համահայկական բանկը» նոր գործադիր տնօրեն ունի

Այսօր կառավարությունում ՀՀ վարչապետ, «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցն աշխատանքային պայմանագիր են ստորագրել Վահրամ Ներսիսյանցին «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության կայքը:

Պայմանագրի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսում Վահրամ Ներսիսյանցը պարզաբանումներ է տվել Համահայկական բանկի գործունեության և նպատակների վերաբերյալ: Նա նշել է, որ Համահայկական բանկն առևտրային բանկ չէ և նախատեսում է երկարաժամկետ ներդրումներ արտահանումը և ներկրումը խթանող կազմակերպություններում, որոնք ապահովելու են մրցունակություն համաշխարհային շուկայում: Ներսիսյանցի խոսքով` բանկի հետագա ծրագրերում նախատեսվում է վարկերի և ներդրումների ձևով կիրառել նաև Սփյուռքում:

Վահրամ Ներսիսյանցը նշել է, որ «Համահայկական բանկի կանոնադրական կապիտալը 100 մլն դոլար է, որից 20 մլն տրամադրվել է պետության կողմից, իսկ մնացածը մենք կլրացնենք միջազգային ֆինանսական կազմակերպություններից կամ այլ մասնավոր աղբյուրներից»:

Բանկի գործունեության առաջնահերթություններից կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկական, կրթական և տուրիստական ոլորտները:

Tekali Taxi