2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հղի կանանց նպաստների մասին նոր օրենքի նախագիծ է պատրաստվել

Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ժամանակավոր անվճարունակության սոցիալական նպաստներին, որ պետությունը վճարում է հղի կանանց։

«Նախարարին հանձնարարականը տրված է, և այսօր կա համագործակցություն Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի հետ։ Մտահոգությունները, որոնք հնչում են, մեր նախարարությունը և հանձնաժողովը կիսում են։ Այսօր պատրաստվել է մի նոր օրենքի նախագիծ և անհրաժեշտ է այդ նախագիծը քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ և, անհրաժեշտության դեպքում, իսկ այդ անհրաժեշտությունը, ինձ թվում է` կա, մենք հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ և օրենքում կկատարենք շտկումներ` նպատակ ունենալով ստեղծել այնպիսի միջավայր, որը խթանում է ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում», - խոստացել է վարչապետը։