Home / Армения / «Բարսելոնան» ռեկորդային պայմանագիր կկնքի

«Բարսելոնան» ռեկորդային պայմանագիր կկնքի

Առաջին անգամ` 2006թ. ի վեր «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների շապիկների վրա կհայտնվի թիմի նոր պաշտոնական հովանավորի տարբերանշանը, հայտնում է «Սպորտ-էքսպրեսը»:

Մինչ այդ կատալոնցիները բարեգործական հիմքունքներով համագործակցում էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ: Ավելին` ակումբը տարեկան 2 մլն եվրո էր փոխանցում կազմակերպության հիմնադրամին:

Այսուհետ «Բարսայի» ֆուտբոլիստների շապիկների վրա կհայտնվի նոր հովանավոր Qatar Foundation-ի լոգոն:

Այս ոչ կոմերցիոն կազմակերպության հետ պայմանագիրը կնքվելու է հինգ տարով և դրա համաձայն կատալոնցիները տարեկան 33 մլն եվրո կստանան: Միևնույն ժամանակ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի լոգոն չի հանվի շապիկների վրայից:

Tekali Taxi