Գլխավոր / Армения / Իրանցի կնոջը վերադարձրել են բանտ

Իրանցի կնոջը վերադարձրել են բանտ

Մահապատժի դատապարտված 43-ամյա իրանցի Սաքինե Մոհամադ Աշտիանիի ազատ արձակման լուրերը հերքվել են: Այս մասին գրում է իրանական Press TV-ն: Աշտիանիին տեղափոխել են իր բնակարան` ամուսնու սպանության մանրամասները և ամբողջական պատկերը վերականգնելու համար:

Իրանցի կնոջը և ոստիկանության աշխատակիցներին ուղեկցել են Press TV հեռուստաընկերության ներկայացուցիչները: Վերջիններս Աշտիանիի դեպքի մասին հաղորդում են պատրաստում: Նրանք հարցազրույցներ են վերցրել դեպքի հետ կապված անձանցից, այդ թվում` Աշտիանիի որդուց և փաստաբանից: Հաղորդումը եթեր է հեռարձակվելու այսօր և դեկտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արևմտյան մամուլում տեղեկատվություն էին տարածվել, որ Իրանի իշխանություններն ազատ են արձակել Աշտիանիին, ով մեղադրվում է ամուսնուն դավաճանելու և նրա սպանության գործում մասնակցություն ունենալու մեջ: