Home / Армения / Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները կրկին խոսել են ղարաբաղյան խնդրի մասին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները կրկին խոսել են ղարաբաղյան խնդրի մասին

Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի շուրջ:

Երեք երկրների արտգործնախարարները վերջին շուրջ մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ են հանդիպում Ռուսաստանի մայրաքաղաքում: Նախորդ երկու հանդիպումները կայացել էին նոյեմբերի 6-ին և նոյեմբերի 22-ին:

Tekali Taxi