Գլխավոր / Հայաստան / Ցանկության դեպքում Ռուսաստանը լուծած կլիներ ղարաբաղյան հիմնախնդիրը. գաղտնի փաստաթուղթ

Ցանկության դեպքում Ռուսաստանը լուծած կլիներ ղարաբաղյան հիմնախնդիրը. գաղտնի փաստաթուղթ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն այն բանալին է, որը կբացի հայ-թուրքական հարաբերությունները, և, համապատասխանաբար, տարածաշրջանի էներգամատակարարման հանգույցները: Այս մասին շվեդ դիվանագետ Բյորն Լիրվալի հետ զրույցում ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված նամակում, որն ԱՄՆ Պետդեպ է ուղարկվել 2009թ. հուլիսի 9-ին, նշվում է, որ դիվանագետները զրուցել են «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրների մասին:

Գորդոնի խոսքով` ռուսական կողմը «խելամիտ կառուցողական» է ղարաբաղյան հակամարտության բանակցություններում, սակայն պարզ չէ, թե արդյոք ռուսաստանցիները լրջորեն ներգրավված են գործընթացի մեջ: Զրույցի ևս մեկ մասնակից ԵՄ ներկայացուցիչ Ռոբերտ Կուպերն այդ կապակցությամբ նշել է, որ եթե «Ռուսաստանում իրականում ցանկանային լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, նրանք արդեն դա արած կլինեին»:

Գորդոնը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը կհեշտացներ «Հարավային հոսք» գազային հանգույցի գործարկումը: