Home / Армения / Միանձնուհուն կասկածում են խոշոր դրամաշորթության մեջ

Միանձնուհուն կասկածում են խոշոր դրամաշորթության մեջ

Կաթոլիկ եկեղեցու միանձնուհի Մարիա Թորնթոնին, ով զբաղվում էր Նյու Յորք նահանգի քոլեջներից մեկի ֆինանսական հարցերով, կասկածում են 1,2 մլն դոլարի չափով դրամաշորթության մեջ, գրում է NY Daily News-ը: Մեղադրող կողմի խոսքով` 62-ամյա կինն օգտագործել է ուսումնական հաստատության փողերը սեփական վարկերը փակելու համար:

Հետաքննությունը ենթադրում է, որ միանձնուհին նման գործողություններ կատարել է սկսած 1999թ. մինչև 2009թ.: Քոլեջի ծախսերը 2009 թ. մայիսին ուշադրության կենտրոնում են հայտնվել: 2010թ. սեպտեմբերին հայտարարվել է, որ Մարիա Թորնթոնն առողջության պատճառով արձակուրդ է գնացել կես տարով:

Tekali Taxi