Home / Армения / Չեչնիայի նախագահը յուրացնում է օգնության մեկ երրորդը. գաղտնի փաստաթուղթ

Չեչնիայի նախագահը յուրացնում է օգնության մեկ երրորդը. գաղտնի փաստաթուղթ

Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլիամ Բըրնսը տեղեկացրել է իր երկրի իշխանություններին, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը յուրացնում է Չեչնիային տրամադրվող դաշնային օգնության մոտ մեկ երրորդը: Այս մասին ասվում է WikiLeaks-ի հրապարակած հերթական փաստաթղթում:

Չեչնիայում Վլադիմիր Պուտինի կողմից իրականացվող ռազմավարության վերլուծությունը շարադրված է «գաղտնի» մակագրված փաստաթղթում: Փաստաթղթում ասվում է այն մասին, որ Չեչնիայի ղեկը գտնվում է «նախկին անջատողականների ձեռքին, որոնք պատրաստ են հավատարմությամբ ծառայել Ռուսաստանին»:   

Սակայն, ինչպես ընգծում է դեսպանը, կա երկու խնդիր: Նախ և առաջ, Չեչնիայի իշխանությունները կարողացան ճնշել «Ջիհադներին» միայն հանրապետության սահմաններում, մինչդեռ նրանց հաջողվեց տարածել իրենց ազդեցությունը ողջ Հյուսիսային Կովկասի տարածքում:

Երկրորդը` Ռուսաստանը ստիպված է Չեչնիայում բավական մեծ թվով ռազմական ուժեր պահել, որպեսզի «նախկին անջատողականները» չդադարեն «նախկին» լինելուց: Բըրնսի կարծիքով` Ռամզան Կադիրովը յուրացնում է Չեչնիայի վերականգման համար տրամադրվող գումարների մեկ երրորդը և գտնում է, որ դա «խաղաղության ապահովման համար իր աշխատավարձն է»:

Իր նամակում Բըրնսը նաև ենթադրություն է անում, որ Ահմադ Կադիրովի սպանությունը, որը, պաշտոնական վարկածի համաձայն, իրականացվել էր ահաբեկիչների կողմից, կարող էր դառնալ ՌԴ-ի պատասխանը Չեչնիայի ղեկավարի`  նավթի մենաշնորհային վերահսկման ձգտումներին:       

Tekali Taxi