Home / Հայաստան / Քիչ քնելը երբեմն օգտակար է

Քիչ քնելը երբեմն օգտակար է

Ծանր իրավիճակներում հաճախ ասում են` քունն ու ժամանակը լավագույն դեղամիջոցն են: Սակայն, ինչպես հայտնաբերել են Տոկիոյի նյարդաբանության և հոգեբուժության Ազգային կենտրոնի գիտնականները, երբեմն կիսաքուն վիճակը կարող է օգտակար լինել:

Քունը մեծ դեր է կատարում որևէ տեղեկություն մտապահելու գործընթացում, այն անհրաժեշտ է կարճաժամկետ հիշողությունից դեպի երկարաժամկետ տեղակատվության փոխանցման համար: Սակայն լինում են դեպքեր, երբ կյանքի որոշ դրվագներ ավելի լավ է չհիշել: Բռնություն կամ լուրջ հոգեբանական սթրես ապրած մարդու մոտ կարող են առաջանալ  հետսթրեսային խանգարումներ: Ողբերգական իրադարձության հետ կապված ամենափոքր հիշատակումն անգամ առաջացնում է խուճապ և վախի զգացում: Անձն ապրում է մշտական լարվածության մեջ նույնիսկ միջադեպից երկար ժամանակ անց:

Նյարդահոգեբանների խոսքով` սթրեսների ժամանակ օրգանիզմում արտադրվում է մեծ քանակությամբ կորտիզոլ և ադրենալին, որն ազդում է ուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատու է տեղեկատվության մտապահման համար: Ճապոնացի գիտնականներն ապացուցել են, որ քնի բացակայությունը կարող է խոչընդոտել  ուղեղում բացասական ինֆորմացիայի պահպանման գործընթացին:     

Tekali Taxi