Գլխավոր / Армения / Կիրկորովը չի՞ ծեծել Յաբլոկովային

Կիրկորովը չի՞ ծեծել Յաբլոկովային

Ֆիլիպ Կիրկորովի և Առաջին ալիքի ռեժիսոր Մարինա Յաբլոկովայի հետ կապված սկանդալում նոր մանրամասներ են ի հայտ եկել, գրում են ռուսական ԶԼՄ-ները: Յաբլոկովան հաշտության է եկել Կիրկորովի հետ նրանից հետո, երբ հայտնաբերվել է տեսագրություն, որտեղ պարզ երևոմ է, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Դահլիճից արված տեսագրությունն արդարացնում է Կիրկորովին: Այնտեղ երևում է, որ Կիրկորովի և Յաբլոկովայի միջև իսկապես վեճ է ծագել, և վերջինս Կիրկորովին վիրավորական բառերով է դիմել և նրան սեռական բնույթի գործողություն առաջարկել:

Ի պատասխան` երգիչն ուժեղ հրում է նրան, Յաբլոկովան հետ է գնում, բայց չի ընկնում, Կիրկորովն իսկապես ձեռք է բարձրացնում նրա վրա, սակայն Յաբլոկովան հասցնում է փախչել ետնաբեմ:

Tekali Taxi