Գլխավոր / Հայաստան / Հայ բլոգերը ներողություն խնդրեց մարտյան դեպքի համար

Հայ բլոգերը ներողություն խնդրեց մարտյան դեպքի համար

Գրող, բլոգեր Դօրիանը բացել է պաշտոնական կայք` www.dorian.am: Հեղինակի գրական աշխատանքներից, նրա մասին մամուլում և ինտերնետում հրապարակված նյութերից զատ, նոր կայքում տեղ գտավ նաև նրա բլոգը: Բլոգի առաջին գրառման մեջ սկանդալային համբավ ունեցող հեղինակը ներողություն է հայտնում այս տարվա գարնանը թատերական ինստիտուտում տեղի ունեցած ծեծկռտուքը գովազդային նպատակներով օգտագործելու համար և մանրամասն պատմում է տեղի ունեցած դեպքերի մասին՝ շեշտելով, որ նախկինում իր անվան տակ հրապարակումներ են արել մի քանի բլոգերներ:

«Առաջին բանը, որ որոշեցի անել նոր կայքում, թատերական ինստիտուտում ծեծված տղայից, նրա ընկերներից ու մտերիմներից ներողություն խնդրելն է մարտյան դեպքերի համար: Փորձելով գովազդել ինձ և վնասել ինստիտուտի ռեկտոր Հրաչյա Գասպարյանին` մենք, միանշանակ, սխալ ենք եղել՝ դիմելով այդ ամենի մեջ անմեղ մարդուն ներքաշելու ստոր քայլին: Դա որևէ արդարացում չունի: Սուտը տարածած ռեսուրսն այդպես էլ ներողություն չխնդրեց, բայց ես, թեկուզ ուշացումով, խնդրում եմ ներել մեզ ու հուսով եմ, որ խոսքերս կհասնեն հասցեատիրոջը…»,- իր առաջին հրապարակման մեջ գրում է բլոգերը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին պարբերականներից մեկը հայտարարություն տարածեց, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով Դօրիանը հայտնվել է վերակենդանացման բաժնում: Որպես ծեծկռտուքի պատճառ թերթը բերում էր բլոգերի՝ միասեռականների պաշտպանությամբ հանդես գալը: Տարածված լուրն արագ հերքում ստացավ թե՛ Դօրիանի, թե՛ իրականում տուժած տղայի կողմից, սակայն դեպքերից հետո բլոգերը հեռացրեց իր կայքերը և արդեն կես տարի է` չէր զբաղվում բլոգինգով:

Tekali Taxi