Գլխավոր / Հայաստան / Հայաստանում հայտարարվել է հաշմանդամների միամսյակ

Հայաստանում հայտարարվել է հաշմանդամների միամսյակ

Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում հայտարարվել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ, որի նպատակն է այդ հարցի շուրջ Հայաստանում բարձրացնել իրազեկությունը և նպաստել հավասար հնարավորությունների ստեղծմանը: Այս շրջանակներում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ:

Հայտարարված միամսյակի վերջին միջոցառումն է` «Միանա’նք հանուն հավասար հնարավորությունների» ֆլեշմոբը, որը տեղի կունենա Հյուսիսային պողոտայում դեկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին:

Ֆլեշմոբի միջոցառմանը կմասնակցեն տաբեր բուհերի ուսանողներ, հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը:

Tekali Taxi