Home / Армения / Հայ էմոների խնդրին անդրադարձել է արևմտյան մամուլը

Հայ էմոների խնդրին անդրադարձել է արևմտյան մամուլը

Երևանի իրավապահ մարմինները պարբերաբար ճնշում են գործադրում փանք ենթամշակույթի հետնորդների` էմո երիտասարդների վրա` այդ ամենը բացատրելով նրանով, որ նրանց լսած երաժշտությունն «ապակայունացնում է հասարակական կարգը», և այդ երաժշտության զգացմունքայնությունը երիտասարդներին մղում է ինքնասպանության: Այս մասին գրում է Մաուրա Ջոնսթոնն իր հոդվածում, որը տպագրվել է rollingstone.com կայքում:

Ջոնսթոնը մեջբերում է էմո ենթամշակույթի ներկայացուցիչների պատմածները, որոնք նշում էն, որ ոստիկանությունը դպրոցներում փորփրում է հագուստի պահարանները, փնտրում պատռված ջինսեր, սև ձեռնոցներ և էմոյական գույներով իրեր` վարդագույն և սև:

Հոդվածագիրը հիշատակում է EurasiaNet.org կայքի կողմից ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայկական թերթերից մեկին տված հարցազրույցից մեջբերված հատված, որում պաշտոնյան ասում է.

«Ես չեմ սիրում էմոներին, ես բացարձակապես չեմ սիրում նրանց: Ես չեմ հասկանում և չեմ ընդունում նրանց:

Այդ հարցազրույցում ոստիկանապետը նրանց նաև անվանել է վտանգավոր և ասել, որ «էմոները կխախտեն մեր գենոֆոնդը», գրում է Ջոնսթոնը:

Հոդվածում հեղինակը համեմատականներ է անցկացնում հայաստանյան իրավիճակի և Չիլիում ու Մեքսիկայում էմոների դեմ ոտնձգությունների միջև` նշելով տարբերությունները:

«Այնտեղ` Չիլիում և Մեքսիկայում, էմոներին ճնշում է ոչ թե ոստիկանությունը, այլ հենց իրենց հասակակիցները »,-գրում է հոդվածի հեղինակը:

Tekali Taxi