Home / Հայաստան / Մեդվեդևը խոստացել է լուծել անկարգությունների մեջ մեղավորների հարցերը

Մեդվեդևը խոստացել է լուծել անկարգությունների մեջ մեղավորների հարցերը

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը խոստացել է հաշվեհարդար տեսնել բոլոր նրանցից, ովքեր շաբաթ-կիրակի օրերին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում անկարգություններ են կազմակերպել, որոնց հետևանքով տուժել են Կովկասի և Կենտրոնական Ասիայի քաղաքացիներ:

Twitter-ի իր էջում Մեդվեդևը գրել է. «Երկրում և Մոսկվայում իրավիճակը վերահսկողության տակ է: Բոլոր մխտրողների հետ հարցերը կլուծենք: Չկասկածեք: Բոլորի հետ»:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը հրապարակում հավաքվել էին մոտ 5 հազար երիտասարդներ, այդ թվում` ֆուտբոլի երկրպագուներ և ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք հավաքվել էին` հարգելու դեկտեմբերի 6-ին զանգվածային ծեծկռտուքի հետևանքով սպանված «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակը:

Այնուհետև ակցիան վերաճել է զանգվածային անկարգությունների: Հավաքվածները վանկարկում էին «Ռուսաստանը` ռուսների համար», «Մեկը` բոլորի, բոլորը` մեկի համար», «Ք… Կովկասը» կարգախոսները:

Անկարգությունների հետևանքով բերման էր ենթարկվել 65 մարդ: Ավելու ուշ նրան ազատ են արձակվել, իսկ տուժածներից 29-ը շարունակում են մնալ հիվանդանողներում: Նրանց մեծ մասը ծագումով Կովկասից և Կենտրոնական Ասիայից են:

Tekali Taxi