Գլխավոր / Հայաստան / Մոսկվայում չեն բացառում «ոչ ռուսների» հետ նոր բախումներ

Մոսկվայում չեն բացառում «ոչ ռուսների» հետ նոր բախումներ

Մոսկվայի Մանեժնայա հրապարակում գտնվող «Охотный ряд» առևտրի կենտրոնի ղեկավարությունը որոշել է փակել կենտրոնն այցելուների համար նախքան աշխատանքային օրվա ավարտը:

Բարձրախոսով հայտարարվել է, թե խանութները փակվում են տեխնիկական պատճառներով:  

Այս պահին Առևտրի կենտրոնի տարածքը շրջափակված է ՕՄՈՆ-ի զինվորներով:

Ավելի վաղ իրավապահ մարմիններում «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը հաղորդել էր, որ ոստիկանությունը օպերատիվ տեղեկատվություն է ստացել այն մասին, որ տեղի ժամանակով ժամը 18:00-ին երիտասարդների մի խումբ մտադիր է «հանդիպել կովկասցիների հետ` հարցեր պարզելու»:

Ավելի վաղ Մոսկվայի ոստիկանությունը կոչ էր արել քաղաքացիներին չմասնակցել չարտոնագրված ակցիաներին:

Հիշեցնենք, որ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի սպանված երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակին նվիրված ակցիան Մոսկվայի կենտրոնում շաբաթ օրը վերաճել էր զանգվածային անկարգությունների, որոնց շարունակվել են նաև կիրակի: Ըստ տարբեր տվյալների` ակցիային մասնակցել է 5-6 հազար մարդ: Անկարգությունների հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ, ավելի քան 60 մարդ ձերբակալվել էր:

Tekali Taxi