Գլխավոր / Армения / Ոստիկանությունը հերքում է Մոսկվայում նոր սպանությունը

Ոստիկանությունը հերքում է Մոսկվայում նոր սպանությունը

Այսօր համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե, իբր,  կովկասցիների կողմից ևս մեկ Ֆուտբոլային երկրպագու է սպանվել: Ոստիկանությունը հերքում է այտ տեղեկատվությունը` մատնանշելով դրա սադրիչ բնույթը:

Ինչպես տեղեկացնում է Life News-ը, դեկտեմբերի 15-ին ֆուտբոլային երկրպագուները պատրաստվում են մեկ այլ հավաքի Մոսկվայի Կիևսկայա կայարանի հարակից հրապարակում: Ներքին գործերի կառավարման պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Բիրյուկովը հայտարարել է. «Բլոգերում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ երկրպագուները պատրաստ են դուրս գալ փողոց և անկարգություններ կազմակերպել, իրականությանը չեն համապատասխանում»:

Կովկասի սփյուռքի հաղորդագրությունը պատասխան ակցիայի նախապատրաստման վերաբերյալ նույնպես հերքվել է: Ներքին գործերի ներկայացուցիչները «Կոմերսանտ» թերթին հայտնել են, որ պատասխան ակցիայի մասին տեղեկությւունները սադրանք են:

«Սպարտակի» երկրպագուները հայտարարում են  որ ոչ մի կապ չունեն շաբաթ օրը Մոսկվայի կենտրոնում  հրահրված սանձարձակությունների հետ: Ինչպես նշում են երկրպագուները, «Մանեժնայա» հանրահավաքը ազգայնական կազմակերպությունների կողմից էր կազմակերպված, որոնք ողբերգության քողի տակ իրականացնում են իրենց ծրագրերը:

Tekali Taxi