Գլխավոր / Հայաստան / Մահացել է Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմերի հեղինակը

Մահացել է Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմերի հեղինակը

97 տարեկան հասակում մահացել է հայազգի ռեժիսոր Մայքլ Հակոբյանը: Ռեժիսորը «Էմմի» կինոմրցանակի կրկնակի դափնեկիր է, իսկ Հայոց Ցեղասպանության թեմայով նրա նկարահանած 70 փաստագրական ֆիլմերն ավելի քան 160 մրցանակի են արժանացել, գրում է Los Angeles Daily News-ը:

Հակոբյանն ինքը Հայոց ջարդերը վերապրածներից է:

Նշենք, որ ռեժիսորն իր փաստագրական ֆիլմերում մոտ 400 հարցազրույց է ներկայացրել աշխարհի տարբեր հատվածներում բնակվող այն մարդկանց հետ, ովքեր Ցեղասպանության ականատեսն են եղել: Հակոբյանը նաև 17 փաստագրական ֆիլմ է նկարել Հայաստանի մշակույթի և պատմության մասին:

1976 թվականին Մայքլ Հակոբյանի «Մոռացված ցեղասպանություն» ֆիլմը երկու անվանակարգում «Էմմի» մրցանակի է արժանացել, իսկ նրա վերջին «Գետը, որ կարմիր էր» ցեղասպանության մասին եռապատումը 2009 թվականին Նյու Յորքի ֆիլմերի փառատոնում ճանաչվել է Լավագույն միջազգային պատմական փաստագրական ֆիլմ:

Tekali Taxi