Գլխավոր / Армения / Կաբաևայի նկարը Vogue-ի շապիկին կարող է նյարդայնացնել Պուտինին. The Daily Telegraph

Կաբաևայի նկարը Vogue-ի շապիկին կարող է նյարդայնացնել Պուտինին. The Daily Telegraph

Vogue ամսագրի ռուսական հրատարակչության խմբագիր Վիկտորիա Դավիդովան 2011թ. հունվարի համարի շապիկին տեղադրել է 27-ամյա մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի նկարը: Այս հանգամանքը զարմացրել է բրիտանական The Daily Telegraph թերթին, որը Կաբաևայի անունը կապում է ոչ թե նրա օլիմպիական հաղթանակների կամ Պետդումայում նրա գործունեության հետ, այլ այն շշուկների, համաձայն որոնց Կաբաևային սիրահարված է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Պարբերականի թղթակիցը զգուշացնում է, որ Կաբաևայի նկարի` ամսագրի շապիկին հայտվելու հանգամանքը կարող է նյարդայնացնել Պուտինին, որը ժամանակին ստիպված էր հերքել Կաբաևայի հետ ամուսնության մասին լուրերը:

Օրաթերթն իր հոդվածում Կաբաևային անվանում է Պուտինի սիրուհի: Թեև հրատարակչությունը փակագծերում է օգտագործում անգլիական mistress բառը, որը ցույց է տալիս, որ, ամեն դեպքում, նրանց կապի մասին շշուկները մնում են ընդամենը շշուկներ:      

Tekali Taxi