Գլխավոր / Հայաստան / Որտեղ են արտադրում աշխարհի ամենավատ գարեջուրը

Որտեղ են արտադրում աշխարհի ամենավատ գարեջուրը

Titanic Awards կազմակերպության հարցման արդյունքում աշխարհի ամեվատ գարեջուր արտադրող երկիր է ճանաչվել ԱՄՆ-ն:

Titanicawards.com կայքը հարցում է անցկացրել, որին մասնակցել է 3400 մարդ` աշխարհի 99 երկրներից:

Հարցման մասնակիցների 36.2%-ի կարծիքով` ամերիկյան գարեջուրը վատագույնն է աշխարհում: «Պատվավոր» երկրորդ և երրորդ տեղերը կիսել են Չինաստանն ու Իտալիան` 6.9%:

Անցյալ տարվա հարցման արդյունքում Միացյալ Նահանգները նույնպես առաջին տեղն էին զբաղեցրել` հավաքելով 29,4%: Երկրորդը` Չինաստանն էր, իսկ երրորդը` Մեծ Բրիտանիան:

Tekali Taxi