Գլխավոր / Армения / Կադիրովը Մոսկվայի անկարգությունների համար մեղադրել է ընդդիմությանը

Կադիրովը Մոսկվայի անկարգությունների համար մեղադրել է ընդդիմությանը

Չեչնյայի նախագահ Ռամզան Կադիրովը Ռուսաստանի ընդդիմությանը մեղադրել է «Մանեժնայա» հրապարակում անկարգություններ հրահրելու մեջ: Այս մասին դեկտեմբերի 14-ին հայտնել է Չեչնյայի կառավարության պաշտոնական կայքը:

Մասնավորապես, Կադիրովը հայտարարել է, որ «նման հասարակական պայթյունի համար հող են նախապատրաստել անպատասխանատու ընդդիմադիր ուժերը»:

«Ժամանակն է, որ Կասյանովների ու Նեմցովների նմանները հանգստանան: Մենք հիշում ենք այն ժամանակներոը , երբ իշխանությունը նրանց ձեռքին էր կենտրոնացած և մենք դեռ չենք մոռացել, թե նրանք ինչպես էին ղեկավարում երկիրը: Նրանք փաստորեն խաղում են ի շահ այն ուժերի, ում միակ նպատակը Ռուսաստանը թուլացնելն է: Սա  կառուցողական ու առողջ ընդդիմություն չէ, որը մտածում է ժողովրդի և երկրի բարօրության մասին : Նրանք նպատակադրվել են  երկրում քաոսային իրավիճակ ստեղծել, հասնել զանգվածային անկարգությունների, բարձրացնել բողոքական տրամադրություններ հասարակության մեջ»,- ասել է Կադիրովը:

Նա նաև հայտարարել է, որ չեչենները չեն մասնկացելու որևէ զանգվածային ակցիայի, չեն մասնակցելու և «Եվրոպական» առևտրի կենտրոնի մոտ կայանալիք ակցիային, որի մասին տեղեկություններ են տարածում և մասնակցության կոչեր անում համացանցում:

Կադիրովի խոսքով` «համացանցում շրջանառվող կեղծ հայտարարությունը, իբր թե կովկասյան ազգերի կողմից ստորագրված, ընդամենը սադրիչների երևակայությունն է, որոնք ավելի վաղ կազմակերպել էին «Մանեժնայա»-ի անկարգությունները»:

Tekali Taxi