Գլխավոր / Армения / Դատարանը հրաժարվել է հրապարակել Խոդորկովսկու վճիռը

Դատարանը հրաժարվել է հրապարակել Խոդորկովսկու վճիռը

ЮКОС նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու և նրա գործընկեր Պլատոն Լեբեդևի դատական վճիռը պետք է հայտարարվեր այսօր, սակայն այն տեղափոխել են մինչև դեկտեմբերի 27-ը: Ինչպես տեղեկացնում է Каспаров.Ru-ն, որոշման մասին հայտարարությունը Խամովնիչեսկի դատարանի դռանը կախել է աշխատակիցներից մեկը:

Դատարանի քարտուղար Նատալյա Վասիլևնան հաստատել է դատական նիստի հետաձգման մասին տեղեկությունը:

Պատճառների մասին նա չի խոսել, միայն նշելով, որ դատարանն այդ հարցը առանց մեկնաբանության է թողել:

Իր հերթին, Խոդորկովսկու փաստաբան Վլադիմիր Կրասնովը պատմել է, որ պաշտպանության կողմին նախօրոք չեն տեղեկացրել նիստի հետաձգման մասին:

Նրա կարծիքով` դա անօրինական քայլ է: Կրասնովը նաև նշել է, որ մեղադրյալներին դատարան չեն բերել:

Խոդորկովսկու մյուս փաստաբան Ելենա Լիպցերը ենթադրում է, որ նիստը հետաձգվել է այն պատճառով, որ դատավորը չի հասցրել կայացնել վճիռը: Միաժամանակ, նա չի մեկնաբանել այն փաստը, որ դատական նիստը և վճռի կայացումը լինելու է Նոր Տարվա տոնակատարություններից մի քանի օր առաջ և, քանի որ այդ գործընթացը երկար ժամանակ է պահանջում, ուրեմն մեղադրական վճռի կայացման դեպքում, պատժաժամկետը պարզ կդառնա տոներից հետո:

Tekali Taxi