Գլխավոր / Հայաստան / Հայաստանում արտահերթ ընտրությունների պատուհանը փակված է. Սուրենյանց

Հայաստանում արտահերթ ընտրությունների պատուհանը փակված է. Սուրենյանց

Պաշտոնավարման երեք տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին չի հաջողվել ստեղծել նոր որակի իշխանություն: Իշխանությունը գրեթե այնպիսինն է, ինչպիսին էր Ռոբերտ Քոչարյանի օրոք: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Իշխանությանը, սակայն, հաջողվել է լուծել մի խնդիր. «Իշխանությանը հաջողվեց տարբեր նախաձեռնությունների, նաև մանիպուլյացիաների միջոցով գրեթե զրոյի հավասարեցնել արտահերթ ընտրությունների հնարավորությունը: Մանավանդ Աստանայի գագաթաժողովից հետո գոնե ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների պատուհանը փակված է»:

Դա, սակայն, չի նշանակում, որ Հայաստանում վերացել է քաղաքական ճգնաժամը և մարտիմեկյան ոճրագործության հետևանքները, հավելեց փորձագետը:

«Բանտերում շարունակում են մնալ 9 քաղկալանավորներ, պատժված չեն մարտի մեկին խաղաղ ցուցարարների դեմ կրակի հրաման տված ստահակները», – նշել է բանախոսը:

Այս առումով` մարտի մեկի իրադարձություններից գրեթե երեք տարի անց վիճակը, ըստ Սուրենյանցի, արմատապես չի փոխվել:

«Քանի դեռ չի բացահայտվել մարտի մեկի ոճրագործությունը, Հայաստանում չի կարող ձևավորվել իշխանության նոր որակ», – եզրափակեց փորձագետը:

Tekali Taxi