Գլխավոր / Армения / Ոստիկանությունը վստահեցնում է, որ իրավիճակը Մոսկվայում կայունացել է. ձերբակալվել է 800 մարդ

Ոստիկանությունը վստահեցնում է, որ իրավիճակը Մոսկվայում կայունացել է. ձերբակալվել է 800 մարդ

Մոսկվայի ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները քաղաքի կենտրոնում գտնվող մետրոյի մի շարք կայարանների մոտ:

«Իրավիճակը գտնվում է ոստիկանության վերահսկողության ներքո», – Ինտերֆաքսի հետ զրույցում ասել է Մոսկվայի ոստիկանության ներկայացուցիչ Վիկտոր Բիրյուկովը:  Նրա խոսքով՝ Կիևյան հրապարակի մոտ, որտեղ 17:00-ի սահմաններում սկսվել էին բախումները ազգայնամոլների և կովկասցիների միջև, մարդկային կուտակումներ արդեն չկան:

Բիրյուկովը նաև հերքել է մամուլում տարածված այն հայտարարությունները, համաձայն որոնց քաղաքի տարբեր շրջաններում բախումներ են տեղի ունենում: Նա նաև նշել է, որ իրականում ձերբակալվել է 800-ից ավել մարդ, այլ ոչ թե 1000-ից ավել, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս պահին Մոսկվայում դեռևս լարված իրավիճակ է տիրում: Բախումների հետևանքով տուժել է 30 մարդ, նրանցից 5-ը հիվանդանոց են տեղափոխվել:

Tekali Taxi