Գլխավոր / Армения / «Ա1+»-ն ու «ԱԼՄ»-ն եթերում չեն լինի

«Ա1+»-ն ու «ԱԼՄ»-ն եթերում չեն լինի

Այսօր առավոտյան Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողովը հրապարակել է  հեռարձակման մրցույթների արդյունքները:

Նշենք, որ «Ա1+» հեռուստաընկերությունը եթեր չի վերադառնա: ՀՌԱՀ-ի միայն մեկ անդամ` Արա Թադևոսյանը «Ա1+»-ի և նրա մրցակցի` «Արմնյուզի» փաթեթները հավասար գնահատեց` 2-ական միավոր տալով, մյուս բոլոր քվերակողները «Ա1+»-ին զրո միավոր տվեցին, իսկ մրցակցին` 6:

Եվս մեկ մրցույթի արդյունքում եթերազրկվեց նաև ԱԼՄ հեռուստաընկերությունը` պարտվելով «Երևանին»: ԱԼՄ-ն հավաքել է 32 միավոր, իսկ «Երևանը»` 40 միավոր:

Tekali Taxi