Գլխավոր / Армения / Սարկոզին և Բրունին Ձմեռ Պապ ու Ձյունանուշ խաղացին

Սարկոզին և Բրունին Ձմեռ Պապ ու Ձյունանուշ խաղացին

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա կինը` Կարլա Բրունին, Ձմեռ Պապի և Ձյունանուշի դերում են հանդես եկել Ելիսեյան պալատում կազմակերպված Սուրբ Ծննդյանը նվիրված միջոցառմանը:

Տոնակատարությունը կազմակերպվել էր անապահով և տարերային աղետների հետևանքով տուժած ընտանիքների երեխաների համար: Երեխաները մասնակցել են տոնական ճաշկերույթին և նվերներ են ստացել` խաղալիքների և քաղցրավենիքի տեսքով:

Tekali Taxi