Գլխավոր / Հայաստան / «Իշխանությունը չի փոխվել». «Ա1+»-ի եթերազրկման մասին

«Իշխանությունը չի փոխվել». «Ա1+»-ի եթերազրկման մասին

Մեկնաբանելով «Ա1+» հեռուստաընկերությանը եթեր չտրամադրելու Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողովի որոշումը` «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, ի աջակցություն «Ա1+»-ի ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Աբրահամյանը հակիրճ է եղել:

«Իշխանությունը չի փոխվել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Արամ Աբրահամյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք կանխատեսելի էր ՀՌԱՀ-ի որոշումը, «Առավոտի» խմբագիրը պատասխանել է մեկ բառով. «Միանգամայն»:

Tekali Taxi