Գլխավոր / Հայաստան / Դատարանը որոշեց. Ասանջին, այնուամենայնիվ, բաց կթողնեն գրավի դիմաց

Դատարանը որոշեց. Ասանջին, այնուամենայնիվ, բաց կթողնեն գրավի դիմաց

ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթեր հրապարակող WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը, այնուամենայնիվ, ազատ կարձակվի գրավի դիմաց: Նման որոշում քիչ առաջ կայացրել է բրիտանական դատարանը, հաղորդում է AP գործակալությունը:

Հիշեցնենք, որ Ասանջին ազատ արձակելու մասին որոշումը կայացվել էր դեռևս երկու օր առաջ, սակայն մեղադրող կողմը բողոքարկել էր այն, և այսօր Լոնդոնում անցել են բողոքարկման լսումները: Երբ դատավոր Դանկան Ուսելին հրապարակել է որոշումը, դատարանի շենքից դուրս Ասանջի կողմնակիցները սկսել են բուռն ծափահարել:

Այժմ Ասանջը կարող է ազատ արձակվել 200 հազար ֆունտ (316 հազար դոլար) գրավի դիմաց:

Նշենք, որ Ասանջը մեղադրում է Շվեդիայում սեռական ոտնձգություններ իրականցնելու մեջ, իսկ շվեդական իշխանությունները Մեծ Բրիտանիայից պահանջում էին արտաքսել WikiLeaks-ի հիմնադրին:

Tekali Taxi