Գլխավոր / Հայաստան / Կարապետյանը` քաղաքապետ, Դավթյանը` Էկոնոմիկայի նախարար. ներիշխանական խմորումները շարունակվում են

Կարապետյանը` քաղաքապետ, Դավթյանը` Էկոնոմիկայի նախարար. ներիշխանական խմորումները շարունակվում են

ՀՀԿ-ի
թեկնածուն Երևանի նոր քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանն է: Վերջին օրերին մամուլում շրջանառվող այս լուրը, փաստորեն, հաստատվեց ՀՀԿ-ի` քիչ առաջ ավարտված նիստում: Այս լուրերը եթերում հաստատել է «Շանթ» հեռուստաալիքը:

Կարապետյանի թեկնածու առաջադրվելը նշանակում է, որ վաղը Երևանի ավագանու նիստում հենց նա կընտրվի քաղաքապետի պաշտոնում:

Նիստից հետո հայտնի է դարձել նաև, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Փոխարենը` Էկոնոմիկայի նախարար է նշանակվելու ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում էլ Դավթյանին փոխարինելու է Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը։

Ըստ շրջանառվող լուրերի` առաջիկայում պաշտոնանկ է արվելու նաև Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը։

Tekali Taxi