Գլխավոր / Հայաստան / Հայ-թուրքական հարաբերությունները` ի շահ եվրաատլանտյան անվտանգության. փաստաթուղթ

Հայ-թուրքական հարաբերությունները` ի շահ եվրաատլանտյան անվտանգության. փաստաթուղթ

«Ես և Բերնի ողջ հյուպատոսարանի թիմը անհամբերությամբ սպասում ենք ձեր այցին, որը խոստանում է հայ-թուրքական հարաբերություններում կարևոր իրադարձություն դառնալ, ինչը, իր հերթին, կգործի ի շահ Եվրատլանտյան անվտանգության»,- այսպես է սկվում նակամը, որն ԱՄՆ Պետքարտուղար  Հիլարի Քլինթոնին ուղղել է Շվեյցարիայում ԱՄՆ դեսպան Դոնալդ Բեյերը:

Նամակը ուղարկվել էր մինչև 2009 թվականի հոկտեմբերի 10-ի նախօրեին: Հիշեցնենք,որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին Արձանագրությունները Հայաստանի և Թուրքիայի միջև, որոնցով պետք է կարգավորեին հայ-թուրքական հարաբերությունները:
Բեյերի գաղտնի նակամը գաղտնազերծվել է WikiLeaks-ի կողմից և այսօր տպագրվել է «Գարդիան» թերթում:

«Մինչ Քալմի Ռեյը (Շվեյցարիայի արտաքին գերատեսչության ղեկավար – Epress.am) տոնում է, նրա արտաքին քաղաքական ակտիվությունը միշտ չէ որ բարձր գնահատականի է արժանանում տեղական քաղաքական շրջանակների կողմից: Շվեյցարացիների կարծիքները պայմանավորված են երկրի դարավոր չեզոքության մշակույթով: Սակայն բանակցությունների կազմակերպման և միջնորդի դերում հանդես գալու նրա պարտավորությունները, ինչպես, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, սովորաբար հասարակական աջակցության են արժանանում», – նշված է նամակում:

Tekali Taxi