Գլխավոր / Հայաստան / ՀՀԿ-ն կարող է քննարկել հետագա կադրային փոփոխությունների հարցը

ՀՀԿ-ն կարող է քննարկել հետագա կադրային փոփոխությունների հարցը

ՀՀԿ-ն բարձր է գնահատում Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որոշումը հրաժարականը տալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա նշել է, որ այսօր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում կուսակցականները մտադրություն չունեն քննարկել Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ հարուցելու հարցը:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես Սահակյանը կբացատրի իր կուսակից Ռազմիկ Զոհրաբյանի վերջերս արված այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է քրեական գործ հարուցել Գագիկ Բեգլարյանի դեմ, Սահակյանն ասաց.

«Դե մեծ թիմ է, մեկն անիմաստ, անհեթեթ բան է ասում էլի»:

Սահակյանին նաև հարցրել են` արդյոք տեղեկություն ունի այն մասին, որ Գագիկ Բեգլարյանը մեկնել է երկրից` նախապես հանդիպելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ՀՀԿ-ականը պատասխանել է, որ նման բան ինքը չգիտի և կարող է ճշտել ասուլիսից դուրս գալուց հետո:

ԱԺ պատգամավորը նշել է նաև, որ ՀՀԿ խորհրդի այսօրվա նիստում կարող է քննարկվել իշխող օղակներում հետագա կադրային փոփոխությունների հարցը, սակայն օրենսդիր մարմնում որևէ փոփոխություն Սահակյանը բացառել է:

Tekali Taxi