Գլխավոր / Հայաստան / Հայաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են վրաց-թուրքական սահմանին

Հայաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են վրաց-թուրքական սահմանին

Հայաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցների կողմից վրաց-թուրքական սահմանի վրա: Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկություններով` Հայաստանի քաղաքացիներ Եփրեմ Կարապետյանն ու Անդրանիկ Ղազարյանը փորձել են Վրաստանի տարածք անցկացնել 1,5 կգ ոսկյա իրեր մաքսանենգության միջոցով, հայտնում է Грузия Online-ը:

Ոսկյա իրերի փորձաքննությունն արդեն կատարվել է և հաստատվել է, որ դրանց արժեքը կազմում է մոտ 35 հազար դոլար: Ընթանում է նախաքննություն:

Tekali Taxi