Գլխավոր / Armenia / Պուտինը մեկնաբանել է «կովկասցիների բեսպրեդելը»

Պուտինը մեկնաբանել է «կովկասցիների բեսպրեդելը»

Դեկտեմբերի 16-ին`ժամը 12:00-ին, մեկնարկել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` թվով իններերորդ «ուղիղ կապը» ժողովրդի հետ:

Պատասխանելով «կովկասցիների բեսպրեդելի» մասին հարցին և նրան, թե ինչ կերպ իրենց պետք է պահեն բնիկ ռուսաստանցիները` Պուտինը հայտարարել է.

«Մենք պետք է կոշտ կերպով կասեցնենք նման երևույթները»:

Այդ գործընթացը պետք է իրականացնեն իրավապահ մարմինները, որոնք, ըստ վարչապետի` վերջին շրջանում շատ հաճախ են դառնում քննադատության  թիրախ: Պուտինը հավելել է, որ եթե մի օր վերանա երկրի այդ ուժը, ապա մտավորականության ներկայացուցիչները, որոնց կողմից էլ հաճախ հնչում են այդ քննադատությունները, ստիպված կլինեն «սափրել իրենց մորուքները» և ինքնուրույն պայքարել արմատականների դեմ: 

Ինչ վերաբերում է «կովկասցիների բեսպրեդելին»` վարչապետը հիշեցրել է, որ չի կարելի «նույն ներկով ներկել» ոչ կովկասցիներին, ոչ էլ այլ ազգերի ներկայացուցիչներին:

«Թեև կովկասցի ազգություն, որպես այդպիսին` չկա: Մենք մեկ պետության զավակներ ենք և որպեսզի մեզ ապահով զգանք, պետք է մեզ համապատասխան կերպով դրսևորենք», – ասել է Պուտինը:

Tekali Taxi